Իտալիայում 46-ամյա տղամարդը հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ

Հինգ մարդ դանակահարվել է հինգշաբթի երեկոյան Միլանի մերձակայքում գտնվող առևտրի կենտրոնում, երբ տղամարդը հարձակվել է հավաքված մարդկանց վրա։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Տեղի իրավապահներին հաջողվել է կալանավորել հարձակվողին։ Պարզվել է, որ 46-ամյա տղամարդը իտալացի է։ Իրավապահները հետաքննում են դեպքի բոլոր հանգամանքները։ Այս պահին պարզ չէ, թե որն է հարձակման պատճառը։ Հնարավոր է, որ խոսքը գնում է անմեղսունակի արարքի մասին։

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մի քանի մեքենաներ և հատուկ բժշկական ուղղաթիռ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Երեք վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

Իրավապահ մարմինների վերջին տեղեկատվության համաձայն՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչություն չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել