Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու մեջ մեղավոր է Ռուսաստանը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ, գրում է Reuters գործակալությունը:

Ըստ Մակրոնի՝ սա Ռուսաստանն անում է որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացնելու ջանքերի մի մաս։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ռուսներն օգտագործել են ԼՂ հակամարտությունը, որ «խաղային Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ»:

«Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Նա ցանկանում է Կովկասում խառնաշփոթ ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ընդգծել է Մակրոնը: Նա վստահեցրել է՝ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել