Իլհամ Ալիև. «Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, մենք կորոշենք՝ երբ խոսենք նրանց հետ»

Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, և Բաքուն ինքը կորոշի, թե երբ պետք է երկխոսություն վարի նրանց հետ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Պրահայում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին։

«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք ինքներս ենք որոշելու, թե երբ խոսենք նրանց հետ: Սա մեր ներքին գործն է։ Մենք մտադիր չենք այս հարցը քննարկել որևէ երկրի հետ»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Նրա խոսքով՝ ինքը հույս ունի դրական արդյունքների հասնել Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների, Եվրոպական խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ հանդիպմանը։

«Հուսով եմ, որ հանդիպման արդյունքները դրական կլինեն, առաջընթաց կգրանցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Մենք սրա հույսն ունենք»,- հավելել է Իլհամ Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել