Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ «Արշալույս» գործողությունը հասել է իր նպատակներին, գրում է «Едиот Ахронот». թերթը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Մենք հասել են գործողության նպատակին և վերջնական փուլում ենք»,- քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Կառավարության ղեկավարի գրասենյակի տվյալներով՝ Լապիդն այցելել է Հարավային ռազմական օկրուգ և Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող տարածք։ Պաշտպանության նախարարի հետ նա ներկա իրավիճակը գնահատելու նպատակով՝ հանդիպում է անցկացրել Գլխավոր շտաբի պետի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին իսրայելական բանակը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Իսրայելի զինվորականները հարվածներ են հասցնում անկլավում գտնվող թիրախներին, օդային հարվածների ազդանշաններ են հնչում երկրի սահմանային շրջաններում և կենտրոնական որոշ քաղաքներում: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրետակոծության հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, շուրջ 250-ը՝ վիրավորվել։