Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկու երկրները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։
«Մեր երկկողմ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք մեր առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման շուրջ: Մենք նախկինում հայտարարել ենք, որ մեր առևտրային նպատակը 100 միլիարդ դոլարն է։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են անցում կատարել ռուբլով առևտրի:
Նախօրեին Սոչիում կայացել էր Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը: