ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի մարտի 13-ին։ Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքում՝ ՀՀ նախագահի պաշտոնում նա մարտի 3-ին ընտրվեց՝ երկրորդ փուլով․ քվեարկությանը մասնակցել էին 71 պատգամավոր՝ 71 «կողմ», 0 «դեմ» ձայների համամասնությամբ։
Մինչ այդ՝ 2021թ․ օգոստոսի 4-ից 2022թ. մարտի 11-ը զբաղեցրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Iravaban.net-ը Ձեզ է ներակայցնում նախագահի և նրա կնոջ գույքն ու եկամուտները։
Վահագն Խաչատուրյանը՝ ԲՏԱ նախարարի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է․
- բնակարան – Երևանում՝ Կենտրոնում, որպես նվիրատվություն՝ ստացված 2002 թ․-ին,
- ավտոտնակ – Երևանում՝ Կենտրոնում, որպես նվիրատվություն՝ ստացված 2002 թ․-ին,
- հողամաս – Երևանում՝ Արաբկիրում, որպես ժառանգություն՝ ստացված 2017թ․-ին,
- հողամաս – Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրում, որպես ժառանգություն՝ ստացված 2006 թ-ին։
Նշված բոլոր անշարժ գույքերը միանձյա սեփականություն են։
Վահագն Խաչատուրյանի դրամական միջոցները կազմել են․ 11,582,000 դրամ և 163 դոլար, կանխիկ՝ 15,000 դոլար։
Նրա եկամուտները կազմել են 8,067,142 դրամ, որը ստացվել է աշխատավարձից՝ ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարան, «Անտարես Հոլդինգ» և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ։
2021 թվականի արդեն տարեկան հայտարարագրում, նրա Խաչատուրյանի դրամական միջոցները կազմել են 19,214,956 դրամ։ Եկամուտները՝ 19,558,931 դրամ՝ ստացված աշխատավարձերից։
Նշված է նաև, որ Վահագն Խաչատուրյանը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի անկախ անդամ է։
ՀՀ նախագահի կինը՝ Անահիտ Մինասյանը, հայտարարագրել է․
- բնակարան – Երևանում՝ Աջափնյակում, որը գնվել է 1997 թվականին, միանձնյա սեփականություն է։
- 2,480 եվրո
- 1,089 դոլար
- 3,500,000 կանխիկ դրամ
- 2,640,000 դրամ եկամուտ՝ ստացված «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից՝ որպես աշխատավարձ։
Նրանց հետ համատեղությամբ բնակվող Արամ Վահագնի Խաչատուրյանը հայտարարագրել է
- 150,000 դրամ, որը տարեվերջին կազմել է 690,000 դրամ,
- 4,700,000 կանխիկ դրամ,
- 2,800,000 դրամ եկամուտ՝ ստացված «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից՝ որպես աշխատավարձ․ սա էլ տարեվերջին կազմել է 8,502,580 դրամ։
Նա նաև երկու փոխառություն ունի տարբեր բանկերում․