Վաղը պատմական շաբաթ է սկսում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս շաբաթ պետք է ակնկալել Ռուսաստանի թշնամական ակտիվության աճ։ Այս մասին նա հայտնել է տեսաուղերձում։

«Վաղը սկսում է պատմական շաբաթ: Այն շաբաթը, երբ մենք կլսենք Եվրամիությունից Ուկրաինայի թեկնածության կարգավիճակի մասին… Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ 1991 թվականից ի վեր Ուկրաինայի համար քիչ են եղել այնպիսի ճակատագրական որոշումները, ինչպիսին մենք ակնկալում ենք: Եվ ես վստահ եմ, որ միայն դրական որոշումը համապատասխանում է ողջ Եվրոպայի շահերին»,- ասել է նախագահը։

Զելենսկին ասել է, որ այս շաբաթ օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու Ուկրաինայի եվրոպական հեռանկարը, մասնավորապես, նախատեսվում են նոր կոչեր եվրոպացիներին։

«Ակնհայտ է, որ նման շաբաթվա ընթացքում մենք պետք է ակնկալենք Ռուսաստանից թշնամական ակտիվության աճ։ Ցուցադրական։ Եվ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև եվրոպական այլ երկրների դեմ։ Մենք պատրաստվում ենք և պատրաստ ենք։ Մենք զգուշացնում ենք մեր գործընկերներին»,-նշել է ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել