Վրաստանում անչափահասին ամուսնանալ ստիպելու համար ձերբակալել են հորը

Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ իրավապահները Քվեմո Քարթլիում՝ անչափահաս երեխային ամուսնանալ ստիպելու մեղադրանքով՝ ձերբակալ են հորը։

ՆԳՆ տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հոգեբանական ազդեցությամբ ստիպել է 2004 թվականին ծնված անչափահաս երեխային՝ իր կամքին հակառակ ամուսնանալ։

«Այդ մասին աղջիկը հայտնել է ոստիկանություն, իրավապահները, ստանալով ծանուցումը, կատարել են համապատասխան քննչական, ինչպես նաև դատավարական գործողություններ և նույն օրը՝ որպես մեղադրյալ  ձերբակալել են Ա.Գ.-ին։

Աղջկան այս պահին տեղափոխում են ապաստարան, իսկ նրա ընտանիքի մյուս անդամների նկատմամբ նախազգուշացում է կիրառվել»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԳՆ-ի՝ նախաքննությունը շարունակվում է ընտանիքի անդամի կողմից անչափահասի հարկադիր ամուսնության փաստով։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 2-4 տարվա ազատազրկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել