Հայտնի է «Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հերդի» գործով վճիռը

«Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հերդի» զրպարտության գործով դատարանը վճիռ է կայացրել Դեփի օգտին: Այս մասին հայտնում է Independent-ը:

Դեփը դատական հայց է ներկայացրել Հերդի դեմ և պահանջել 50 միլիոն դոլար, որովհետև Հերդը 2018 թվականին «Վաշինգտոն Փոստ»-ում հոդված է հրապարակել, որում Դեփին մեղադրել է ֆիզիկական բռնություն գործադրելու համար:

Չնայած Հերդը չի նշել նրա անունը, Դեպը պնդում է, որ նրա մեղադրանքների պատճառով իրեն հեռացրել են բոլոր նախագծերից: Հերդը 100 միլիոն դոլարի հակընդդեմ հայց է ներկայացրել:

Երդվյալ ատենակալները գտել են, որ Դեփը բոլոր երեք կետերով «անմեղ» է և նրան շնորհել են 15 միլիոն դոլար փոխհատուցում:

Հերդը մասնակի շահել է դատական գործը, և նրան շնորհվել է 2 միլիոն դոլար փոխհատուցում: Ուրբաթ օրը եզրափակիչ ելույթում Դեփի փաստաբանները երդվյալ ատենակալներին խնդրեցին «վերադարձնել նրան իր կյանքը» այն բանից հետո, երբ այն «ավերվեց» Հերդի ընտանեկան բռնության մեղադրանքների պատճառով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին» դերասանուհին դատավճռի հրապարակման ժամանակ ներկա է եղել դատարանի դահլիճում, իսկ Դեփը գտնվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան բուռն ծափահարություններով են դիմավորել՝ Լոնդոնում կայացած համերգի ժամանակ։

Նշենք, որ նախկին զույգի դատավարությունը սկսվել է ապրիլի 11-ին։ Դատավարության ընթացքում նրանք իրենց համատեղ կյանքից մի շարք մանրամասներ են հայտնել: Դեփի խոսքով՝ մի օր տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հերդը շիշ է նետել իր վրա, որի հետևանքով մատի ծայրը կտրվել է։

Դերասանուհին իր հերթին ասել է, որ Դեփին ծեծել է միայն ինքնապաշտպանության նպատակով։

Վերջինս խոսել է նաև նախկին ամուսնու՝ թմրամիջոցների հետ կապված լուրջ խնդիրներ ունենալու մասին:

Հիշեցնենք, որ Դեփի և Հերդի հարաբերությունները սկսվել են 2011 թվականին: 2014 թվականի հունվարին Դեփը ամուսնության առաջարկ է արել նրան, որից մեկ տարի անց նրանք ամուսնացել են, բայց արդեն 2016 թվականի մայիսին Հերդը ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել