Էջերի ոսկեգույն եզրերով, ոսկեգույն էջանիշով նոթատետրեր` նախագահի աշխատակազմի համար

Նախագահի աշխատակազմը մարտի 22-ին էլ պայմանագիր է կքնել «Ակտիս» ՍՊԸ-ի հետ՝ գնելով գրասենյակային գրքեր։ Պայմանագրի տեխնիկական բնութագրից պարզ է դառնում, որ խոսքը նոթատետրերի մասին է։

Դրանք կոշտ կազմով են, կազմը՝ 2 սմ հաստությամբ, ստվարաթղթից՝ պատված բուրգունդի գույնի բունվինիլից։ Դիմերեսին ոսկեգույն դաջվածքով «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» բառերը և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը։ Էջերի եզրերը ոսկեգույն՝ ոսկեգույն էջանիշով։ Չափերը՝ փակված վիճակում՝ 170 x 240 x 22 մմ, էջերի քանակը՝ 200, առաջին էջում 2022 թվականի օրացույցը, տողանի, բոլոր էջերի վերևում տպագրված՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» բառերով։

Գնվել է 35 նոթատետր, յուրաքանչյուրի արժեքը՝ 7000 դրամ։ Գնումն ընդհանուր արժեցել է 245․000 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել