ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հուլիսի 28-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակներում մինիավտոբուսներ է գնել։
Iravaban.net-ը հայտնում է, որ պայմանագրի համաձայն, նախարարությունը ձեռք է բերել Toyota Hiance2.SD Standart մակնիշի չորս մինիավտոբուս։ Գնումն ընդհանուր արժեցել է 59 միլիոն 200 հազար դրամ։
Ավտոբուսներից յուրաքանչյուրի արժեքը 14 միլիոն 800 հազար դրամ է կազմել։
Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի։
Ընկերությունը 3 տարվա երաշխիք է տրամադրել։
Հիշեցնենք, որ առաջին դեպքը չէ, որ մեկ անձից կատարված գնման միջոցով «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությունից գնում է կատարվում։