Հայկ Մարությանի գույքն ու եկամուտները՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալիս․ 21 անշարժ գույք Չեխիայում, 2-ը՝ ՀՀ-ում, խոշոր չափերի գումար՝ տարբեր արտարժույթով

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի սեպտեմբերի 23-ին՝ այն զբաղեցնելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 12-ը։

Իրավաբան.net-ը պարբերաբար հրապարակում է պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Հայկ Մարությանի հայտարարագիրը։

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հայկ Մարությանը հայտարարագրել է 21 անշարժ գույք, որոնք բոլորն էլ համատեղ սեփականությամբ են գնված՝ 2006-2018 թվականներին։ Դրանցից 4-ը Հայաստանում է՝ Երևանում, 17-ը՝ Չեխիայի Հանրապետությունում՝ Պրահայում. (ինֆոգրաֆիկան՝ վերջում)

  • 7 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում,
  • 1 անհատական բնակելի տուն,
  • 5 հողին ամրակայված այլ անշարժ գույք,
  • 6 ավտոտնակ,
  • 2 հողամաս։

Նա երկու մեքենա է հայտարարագրել՝ Nissan Tiida, Peugeot Partner TP:

Մարությանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է իր արժեթղթերը/այլ ներդրումները․

  • 5․000 դրամի – ձեռք բերած 2013 թվականին, «Կարգին Թի ՎԻ» ՍՊԸ/ 100 տոկոս,
  • 25․000 դրամ – ձեռք բերած 2006 թվականին, «Հայկո ընդ Մկո կարգին» ՍՊԸ / 50 տոկոս,
  • 7500 դրամի չափով – ձեռք բերած 2004 թվականին, «Կարգին Ստուդիա» ՍՊԸ / 15 տոկոս։

Նրա դրամական միջոցները կազմել են

  • 9,500,000 դրամ,
  •  190,000 դոլար,
  •  10,000 եվոր,
  • 643,000 չեխական կրոնա։

Նրա եկամուտները կազմել են․

  • 8,000,000 դրամ՝ ստացված 3 աշխատավարձերից,
  • 1,779,800 դրամ՝ ստացված ռոյալթիից և հեղինակային վարձատրությունից,
  • 1,000,000 դրամ՝ ստացված այլ եկամուտից,
  • 1,003,500 չեխական կրոնա՝ վարձակալության դիմաց 6 աղբյուրից ստացված վճարից։

2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում Հայկ Մարությանը նշել է, որ անշարժ գույքերից 3-ը նա ձեռք է բերել․

  • բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում՝ 4,200,000 չեխական կրոնա արժողությամբ,
  • հողամասը՝ 100,000 չեխական կրոնա արժողությամբ,
  • բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝  100,000 չեխական կրոնա արժողությամբ։

Այդ տարում նա 1,000,000 դրամ է հանձնել փոխառության և նույնքան էլ հետ ստացել։

Մարությանի դրամական միջոցներից նվազել է միայն չեխական կրոնան։ Տարեսկզբին այն կազմել է 4,520,000 կրոնա, տարեվերջին՝ 934,000 կրոնա։

Եկամուտները կազմել են 11,003,854 դրամ և 1,338,000 չեխական կրոնա։

2019 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նա 1 միլիոն դրամով օտարել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան։ Դրամական միջոցները մնացել են նույնությամբ, եկամուտները կազմել են 10,779,854 դրամ՝ ստացված աշխատավարձերից, ռոյալթից և 1,003,500 չեխական կրոնա՝ վարձակալության դիմաց ստացված վճարից։

2020 թվականին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանը 290,000 չեխական կրոնայով, համատեղ սեփականությամբ ևս մեկ ավտոկայանատեղի է գնում Չեխիայում՝ Պրահայում։

Այդ տարում նրա դրամական միջոցները՝ բանկային հաշիվներում կազմել է․

  • 7,746,577 դրամ,
  • 5,819 դոլար,
  • 302 եվրո,
  • 1,763,044 չեխական կրոնա։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են․

  • 3,000,000 դրամ,
  • 205,000 դոլար,
  • 9,000 եվրո,
  • 74,000 չեխական կրոնա։

Հայկ Մարությանի եկամուտները կազմել են՝

  • 5,163,289 դրամ՝ ստացված աշխատավարձից՝ որպես քաղաքապետ,
  • 12,227,561 դրամ՝ ստացված ռոյալթիից,
  • 1,199,200 չեխական կրոնա՝ ստացված վարձավճարից։

2022 թվականի փետրվարի 18-ին Հայկ Մարությանը ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու (22.12.21թ) հայտարարգիրը։ 

Հայտարարագրից պարզ է դառնում, որ 2021 թվականին Մարությանը համատեղ սեփականությամբ ևս 3 անշարժ գույք է գնել Չեխիայում։

Այսպիսով, պաշտոնը դադարեցնելիս նա հայտարարգրել է 23 անշարժ գույք․

  1. Բնակարան – ՀՀ, Երևան, Կենտրոն, գնված՝ 2014 թվականին,
  2. Ավտոկայանատեղի – համատեղ սեփականություն, ՀՀ, Երևան, Կենտրոն, գնված՝ 2014 թվականին,
  3. Բնակարան – Չեխիայի Հանրապետություն Պրահա Լետնյանի, գնված՝ 2006 թվականին,
  4. Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լետնյանի, գնված՝ 2006 թվականին,
  5. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լետնյանի, գնված՝ 2006 թվականին,
  6. Բազմաբնակարան բնակելի շենք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Կբելի, գնված՝ 2009 թվականին,
  7. Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Կբելի, գնված՝ 2009 թվականին,
  8. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Կբելի, գնված՝ 2009 թվականին,
  9. Բնակարան – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2012 թվականին,
  10. Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2012 թվականին,
  11. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2012 թվականին,
  12. Բնակարան – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2015 թվականին,
  13. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2015 թվականին,
  14. Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2015 թվականին,
  15. Անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Վինոր, գնված՝ 2017 թվականին,
  16. Հողամաս – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Վինոր, գնված՝ 2017 թվականին,
  17. Բնակարան – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2018 թվականին,
  18. Հողամաս  – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2018 թվականին,
  19. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2018 թվականին,
  20. Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լետնյանի, գնված՝ 2020 թվականին,
  21. Հողամաս – Չեխիայի Հանրապետություն Սթրեդոչեսկի երկրամաս Յենշտեյն, գնված՝ 2021 թվականին,
  22. Հողամաս – Չեխիայի Հանրապետություն Սթրեդոչեսկի երկրամաս Յենշտեյն, գնված՝ 2021 թվականին,
  23. Անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով – Չեխիայի Հանրապետություն Սթրեդոչեսկի երկրամաս Յենշտեյն, գնված՝ 2021 թվականին։

Եվս մեկ անշարժ գույք, որը գտնվում է ՀՀ, Կոտայքի մարզում՝ փաստացի տիրապետվում է նրա կողմից։

Նույն կերպ իր կողմից փաստացի տիրապետվում է 2017 թվականի թողարկման Nissan մակնիշի ավտոմեքենա։

Նրա դրամական միջոցները բանկային հաշիվներում կազմել են․

  • 11,979,949 դրամ,
  • 145,493 դոլար,
  • 288 եվրո,
  • 175,084 չեխական կրոնա։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են․

  • 3,000,000 դրամ,
  • 75,000 դոլար,
  • 9,000 եվրո,
  • 74,000 չեխական կրոնա։

Հայկ Մարությանի եկամուտները պաշտոնի զբաղեցման ավարտին կազմել են 288,513,424 դրամ, 1,034,900 չեխական կրոնա։

2021 թվականին նա 2,889,954 կրոնա վարկ է վերցրել՝ Չեխիայում հիփոթեքով բնակարան գնելու համար։

Նա նաև հայտարարագրել է կատարված ծախսերը․

Նշենք, որ Հայկ Մարությանը 4 զավակ ունի՝ 2 աղջիկ և 2 տղա․ թե՛ երեխաները, թե նրա կինը Չեխիայի Հանրապետության քաղաքացի են։

2018 թվականին Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, հայտարարգրել է․ 12,800,000 չեխական կրոնա, 235,000 եվրո, 73,000 դոլար։ Նրա եկամուտները կազմել են 70․000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2019 թվականին նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ Չեխիայում գնածանհատական բնակելի տունը, 2 հողամաս։

Նա հայտարարգրել է

  • 2017 թվականի թողարկման Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, գնված 2017 թվականին։
  • 2011 թվականի թողարկման Nissan մակնիշի ավտոմեքենա, գնված 2013 թվականին։
  • Բացի այս, 340,000 չեխական կրոնայով վաճառվել է 2017 թվականին թողարկված Peugeot Partner մակնիշի ավտոմեքենան, որը գնվել էր կրկին 2017 թվականին։

Իվա Մարությանի դրամական միջոցները կազմել են․

  • 230,000 եվրո,
  • 70,000 դոլար,
  • 6,100,000 չեխական կրոնա։

Եկամուտները կազմել են 587,542 դրամ՝ Երևանի պետական բժշկական համալսարանից՝ որպես աշխատավարձ։

2020 թվականին Մարությանի կնոջ դրամական միջոցները մնացել են անփոփոխ, դրան ավելացել է բանկային հաշվում առկա 72,888 դրամը։

Եկամուտը կրկին ստացվել է ԵՊԲՀ-ից՝ որպես աշխատավարձ, 635,755 դրամ։

2021 թվականին, երբ Հայկ Մարությանը դադարեցրեց Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ Իվա Մարությանը անշարժ գույքեր է հայտարարագրել, որոնք բոլորն էլ Չեխիայում են․

  • 3 հողամաս՝ համատեղ սեփականությամբ,
  • անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ,
  • 2 հողամաս՝ բաժնային սեփականությամբ (1/3),
  • բնակարան`բաժնային սեփականությամբ (1/2)։

Փաստացի նրա տիրապետման տակ է գտնվել նաև Skoda մակնիշի ավտոմեքենա։

Դրամական միջոցները բանկային հաշվում կազմել են 20,701 դրամ, 16,519 կրոնա։ Կանխիկ հայտարարագրել է

  • 230,000 եվրո,
  • 70,000 դոլար,
  • 5,870,000 կրոնա։

Որպես եկամուտ հայտարարգրել է․

  • 622,842 դրամ, որը ստցավել է ԵՊԲՀ-ից, որպես աշխատավարձ,
  • 8,852,175 դրամ, որը ստացվել է վարձավճարի դիմաց,
  • 1,300,000 դրամ, որը ստացվել է որպես բնակարանի վարձակալության դեպոզիտ,
  • 21,707 եվրո, որը ժառանգություն է ստացվել Վլաստիմիլ Ստեհլիկից,
  • 3,133,583 կրոնա, որը ևս ժառանգություն է ստացվել Վլաստիմիլ Ստեհլիկից։

Այդ տարում Իվա Մարությանը 500,000 կրոնա փոխառություն է տրամադրել։ Նա որպես ծախս նաև հայտարարագրել է 6,500,000 կրոնա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել