Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք

Վրաստանի  Առաջին ալիքը հայտնում է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 18 409 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 հիվանդ:

Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 56 531 թեստ, որից 39 936-ը արագ, իսկ 16 595-ը՝ «ՊՇՌ» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 480 841 դեպք, որից 1 289 168 հիվանդ ապաքինվել է, 15 628-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 779 761  պատվաստում, օրական՝ 3 593։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 017 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 309 անձ:

Երեկ, փետրվարի 14-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 028 նոր դեպք, ապաքինվել է 22 517 պացիենտ, մահացել 21 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել