Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
Մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով:
Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին:
Կտակը պետք է արվի անձամբ: Ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում:
Կտակը կարող է պարունակել միայն մեկ անձի կարգադրություններ:
Երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում:
Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:
Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից:
Վերը նշված կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության: