Հետախույզ Գագիկ Պողոսյանը շատերի կյանքն է փրկել, ինքը մահացու վիրավորումը ստացել է թիկունքից

Արցախյան պատերազմում զոհված Գագիկ Պողոսյանի հայրը՝ Դանիել Պողոսյանը, Արցախյան 1-ին պատերազմի մասնակից է եղել: Երբ որդին որոշել է սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, հայրն ասել է՝ մի գնա, մեզ նայիր՝ քեզ խղճա, իսկ որդին պատասխանել է՝ ինչի՞, դուք կարող էիք, ես չեմ կարո՞ղ:

«Ջրականում սպա էր, երբ սկսվեց պատերազմը: Հետախույզ էր, ոչ մի բան չէր խոսում: Միայն ասում էր՝ ամեն ինչ «ցենտր ա»»,-պատմում է հայրը:

Նրա խոսքով՝ Գագիկը շատերի կյանքն է փրկել, շատերն են իր շնորհիվ դուրս եկել շրջափակումից:

«Տղաներից մեկն ասաց, որ Գագիկն ասել է իրեն՝ եթե ինձ թիկունքից չխփեն, ինձ բան չի լինելու: Սնարյադը կողքն է պայթել, բեկորը թիկունքից է մտել»,-պատմում են ծնողները:

Մայրն ասում է, որ Գագիկը մի առաքելությամբ էր եկել և իր առաքելությունը կատարեց՝ փրկեց շատ տղաների կյանքը:

Գագիկ Պողոսյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 16-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել