Իսրայելի ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածին հասցված վնասը կազմում է գրեթե 244 միլիոն դոլար, ասված է անկլավի մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆի հայտարարության մեջ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությությունը։
«Հարձակումները մեծ նյութական վնաս են պատճառել։ Շենքերին, տներին և գյուղատնտեսությանը հասցված վնասը նախնական գնահատվում է 243,8 մլն դոլար», – ասել է Մաարուֆը:
Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է մայիսի 10-ի երեկոյան: Երեքշաբթի՝ մայիսի 11-ի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների: