Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող այն շենքին, որտեղ տեղակայված են միջազգային լրատվամիջոցների գրասենյակները։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հարվածից 15 հարկանի շենքը լրիվ փլուզվել է։
Ավելի վաղ լրատվական գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Իսրայելը ծրագրում է հարձակվել այն շենքի վրա, որտեղ տեղակայված են «Al Jazeera»-ն, «Associated Press»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ:
Լրատվամիջոցների աշխատակիցները, ինչպես նաև բնակիչները խուճապահար դուրս են եկել շենքից: