Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 10-ին: Ծառայել է Մատաղիսում, եղել է գնդացրորդ:
«Ասում էր՝ պոստ պահելը սուրբ գործ է, ես զորամասում չեմ մնալու, պոստ պիտի բարձրանամ»,-պատմում է հորեղբայրը՝ Արտակ Զաքարյանը:
«Ամեն օր օրերն էի հաշվում, որ Դավիթն օր առաջ գար, որ հասկանայի` վտանգից եկավ տուն: Մի օր մտածեցի՝ տղայիս, եթե մի բան լինի, ես ինչ պետք է անեմ, չհասկացա, ինչո՞ւ նման միտք եկավ»,-պատմում է մայրը՝ Լանա Աբրահամյանը:
Մայրը Դավիթի հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 26-ին. «Ասաց, որ գա իր հետ ինչ-որ պատվոգրեր պետք է բերի, ամեն ինչ կպատմի: Ո՛չ եկավ, ո՛չ էլ բերեց»,-նշում է մայրը:
Դավիթ Զաքարյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 30-ին: Զոհվել է թշնամու դիպուկահարի գնդակից՝ ծնունդից 3 օր առաջ՝, սեպտեմբերի 27-ին:
Մանրամասները՝ տեսանյութում