Պատերազմում զոհված Հովհաննես Խաչատրյանը․ «600 հոգուց մոտ 25-ը մնացինք․ եղբայրս չկար, չգիտեի՝ ուր է»

Հովհաննես Խաչատրյանը կամավոր էր մեկնել արցախյան պատերազմին՝ հոր և եղբոր հետ: Հորեղբոր տղան էլ՝ Արամ Խաչատրյանը, ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Մատաղիսում:

Հովհաննեսն ընտանիքի հետ միասին բնակվել է Կովսականում (Զանգելան): Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին, այդ ժամանակ դեռ ժամկետային զինծառայող էր:

«Կռվել ենք Ջաբրայիլում, երկուսինս էլ եղել ա սովորական ավտոմատներ, իրար հետ ենք եղել առաջին օրվանից, գնացել ենք պոստեր, չէի թողում կրակի, ասում էի՝ ես կկրակեմ, դու մագազինները լիցքավորի»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված Հովհանես Խաչատրյանի եղբայրը՝ Գևորգ Խաչատրյանը: 

«Չկար հրամանատար, չկար ոչ մի բան, չկար ղեկավար, չկար քարտեզ: Չէինք կարողանում պոստը պահեինք, որովհետև չունեինք ոչ մի բան, պիտի ուրիշ տեղով գնայինք, մեզ ուրիշ հրաման տվեցին: 600 հոգուց 25 հոգի մնացինք: Եղբորս ման եկա չգտա, չգիտեմ ուր էր»,-ասաց Գևորգը: 

Հովհաննես Խաչատրյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 22-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին: 

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել