«Մամ իմ անունը դեռ կլսես, լավագույն պոստ պահողն եմ լինելու»․ Արամին զորամասում «Մաեստրո» էին ասում

Արցախյան պատերազմում զոհվել է ժամկետային զինծառայող Արամ Խաչատրյանը կամ ինչպես զորամասում էր հայտնի «Մաեստրո Արամը»։ Նա բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 8-ին։

Արամը սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, քամանչա է նվագել։ Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։

Մայրը վերջին անգամ Արամի հետ խոսել է հոկտեմբերի 13-ին, նա ասել է՝ մի քանի օր չեմ զանգելու չանհանգստանաք։

Արամ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 28-ին, զոհվելու մասին լուրը հարազատներն իմացել են դեկտեմբերի 7-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել