Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։
Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
«Առնվազն մինչև հունվարի 8-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ «կարմիր» ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։ Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)։ Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ։