Ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթի ժամանակ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Իրավաբան.net-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրավաբան.net-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած վերջին խաղաղ երթի ժամանակ ոստիկանների կողմից իրեն հարվածներ հասցնելու համար հանցագործության մասին հաղորդում էր տվել ոստիկանություն:
Լուսանկարը` news.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net