Լեյտենանտ Վոլոդյա Մհերյանի մայրը պատմում է. որ ընտանիքում դեմ են եղել, որ որդին զինվորականի մասնագիտությունն ընտրի: Վոլոդիան ընտանիքի անդամներից թաքուն է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան. «Միշտ ասում էր՝ մեծանամ սպարապետ եմ դառնալու»,-ասում է Վոլոդյայի մայրը:
Վոլոդյան երազում էր մեծ տուն կառուցել, որ բոլոր հարազատները միասին ապրեին: «Վոլոդյայի մականունը զորամասում «Ռեմբո» էին դրել»,-պատմում է Վոլոդյայի մորեղբայրը:
«Շատ պատրաստակամ, պատասխանատու, հայրենասեր, հետաքրքիր երեխա էր Վոլոդյան: Հատկապես պատմության դասերը մեծ հետաքրքրությամբ էր լսում: Ինչքան մեծացավ, այնքան ակնառու դարձավ իր հայրենասիրությունը: Հայկական ավանդական թասիբով տղա, որ ասում են, այդ թասիբով էլ, և՛ սովորեց, և՛ պայքարեց»,-պատմում է Վոլոդյա Մհերյանի դասղեկը: