Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հոկտեմբերի 8-ին զոհվել է Էրիկ Գևորգյանը: Համալսարանն ավարտելուց հետո նա գնացել էր իր պարտքը տալու հայրենիքին, որից հետո պատրաստվում էր մագիստրատուրայում սովորել:
Էրիկ Գևորգյանը համալսարանում սովորելուն զուգահեռ սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ցանկանում էր սպայի կոչումով զորակոչվել բանակ:
Ընկերները պատմում են, որ շատ նվիրված էր ծառայությանը, սիրում էր իր զինվորներին:
Էրիկի զինծառայակցի քույրն ասում է. «Իր զինվորներին օգնելով Էրիկն անմահացավ, լուսե Էրիկը»:
Հետաքրքրասեր, նպատակասլաց, համեստ, նվիրված..․ այսպիսի հատկանիշներով է Էրիկին բնութագրում իր ուսուցիչն ու պատմում նրա ընկերասիրության մասին: