Աֆրիկյան Սվազիլենդի թագավորության ոստիկանությունն 2012 թվականի դեկտեմբերից արգելել է կանանց մինի կիսաշրջազգեստ եւ գոտկատեղը ցածր ջինսից տաբատներ հագնել: Ըստ օրինապահների` նման հագուստը կարող է տղամարդկանց դրդել բռնաբարության: Օրենքը խախտողներին սպառնում է մինչեւ անգամ ազատազրկում կես տարով:
Օրինագիծն ընդունվել է այն բանից հետո, երբ 2011 թվակնին Սվազիլենդի կանայք ցույց են կազմակերպել` պահանջելով պաշտպանել իրենց բռնաբարողներից, որոնց թիվն Աֆրիկայում բավական մեծ է:
Տեղեկացնենք, որ օրենքի արգելքը չի տարածվում ավանդական հագուստի վրա: Դրանք կանայք հագնում են հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպիսին է օրինակ Մսվատի 3-րդ թագավորի համար հարսնացուների ամենամյա դիտումը: Աղջիկներն այդ արարողության ժամանակ ամբողջությամբ բացում են կուրծքը, հագնելով միայն կիսաշրջազգեստ եւ վզնոց, որը ծածկում է մարմնի միայն դիմացի մասը:
Աղբյուրը` Իրավաբան.net