Կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել կատարողական թերթը տված դատարան:
Դատարանը, ուսումնադիրելով անձի դիմումը, կարող է տալ կրկնօրինակ:
Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որի հիմնա վրա կա′մ տրամադրվում է կատարողական թերթի կրկնօրինակ, կա′մ մերժվում է այն տրամադրելու մասին դիմումը:
Աղբյուրը` Իրավաբան.net