Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը՝ հարցը լսելու համար ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառաբանությամբ, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Ըստ իրավապաշտպան Իտայ Մաքի, նա կոչ է արել Իսրայելին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին՝ բարոյական տեսանկյունից, բայց դրանք բավարար ապացույցներ չեն եղել միջնորդություն ներկայացնելու համար: Հայցը ներկայացրած ակտիվիստ Էլի Ջոզեֆը որոշումից հետո հացադուլ է հայտարարել: Ջոզեֆը ներկայացրել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանի զենքի 60%-ը գալիս է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որ հնարավոր է հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ զենք է տեղափոխվել Ադրբեջան:
Նա նաև ներկայացրել է Amnesty International- ի զեկույցը, որը հաստատում է որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու սարքեր է օգտագործում հայերին սպանելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ իսրայելացի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: