Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ ճշմարտության և զոհերի արժանապատվության իրավունքի միջազգային օրն է:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր հռչակելու նպատակն է կառուցել հասարակական իրազեկվածություն` առ այն, որ տուբերկուլյոզը շարունակում է աշխարհում մնալ որպես համաճարակ և յուրաքանչյուր տարի դառնում է 1,5 միլիոն մարդկանց մահվան պատճառ:
Մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ ճշմարտության և զոհերի արժանապատվության իրավունքի միջազգային օր հռչակելու նպատակը արդեն իսկ բխում է անվանումից:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է անում իր անդամ-պետություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և անհատներին ըստ արժանվույն նշել այս օրը:
Աղբյուրը` Իրավաբան.net