ՄԱԿ-ի տոնացույցով մարտի 21-ը լի է ամենատարբեր իրադարձություններով: Այսօր ռասսայական խտրականության վերացման միջազգային օրն է, պոեզիայի համաշխարհային օրը, Դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրը, անտառների և ծառի միջազգային օրը, ինչպես նաև Նովրուզի միջազգային օրը:
Խոսելով պոեզիայի համաշխարհային օրվա մասին` նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն` պոեզիայի համաշխարհային օրը տոնելու հիմնական նպատակը լեզվական բազմազանությունը խթանելը և պոեզիայի միջոցով վերացող լեզուներին աջակցելն է:
Աղբյուրը` Իրավաբան