Պետական տուրքի չափը անձնագրի, նույնականացման քարտի և այլ փաստաթղթերի համար

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար` 1000 ՀՀ դրամի չափով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար` 25 000 ՀՀ դրամի չափով,
3. նույնականացման քարտի տրամադրման համար` 3 000 ՀՀ դրամի չափով,
4. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար`բազային տուրքի (1000 ՀՀ դրամ) 150 տոկոսի չափով,
5. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար` 5000 ՀՀ դրամի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել