Միացյալ Նահանգների կապի դաշնային հանձնաժողովը (FCC) պաշտոնապես չինական հեռահաղորդակցական Huawei և ZTE ընկերությունները հռչակել է ազգային անվտանգության սպառնալիք: Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
FCC- ի ղեկավար Աջիթ Փայն ասել է, որ երկու ընկերությունները ասոցացվում են Կոմունիստական կուսակցության և Չինաստանի զինված ուժերի հետ, և Չինաստանի օրենսդրությամբ նաև պարտավոր են համագործակցել ՉԺՀ հետախուզական ծառայությունների հետ:
«Հիմնվելով ապացույցների բազայի վրա, FCC բյուրոն Huawei-ը և ZTE-ը հայտարարել է ազգային անվտանգության սպառնալիքներ», – ասել է Փայը: