Սիրելի ուսանողներ,
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցը Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական, տնտեսագիտական, կառավարման ֆակուլտետների ուսանողների համար հրաշալի հնարավորություն են ընձեռում անվճար հիմունքներով անցնել ուսումնաարտադրական պրակտիկա:
Պրակտիկայի ընթացքում 2013թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, յուրաքանչյուր ամիս հինգ ուսանողներից բաղկացած խումբը հնարավորություն կստանա մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ, դատարաններ:
Յուրաքանչյուր խմբի համար պրակտիկայի տևողությունը կկազմի մեկ ամիս, շաբաթվա ընթացքում՝ ութ ժամ:
Պրակտիկան հաջողությամբ անցած ուսանողները կստանան հավաստագրեր:
Բոլոր հետաքրքրված ուսանողներին, խնդրում ենք իրենց կենսագրությունները (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2013թ. մարտի 12-ը ժամը 17.00-ն: Պրակտիկայի կհրավիրվեն միայն կազմակերպիչների կողմից նախնական ընտրություն անցած ուսանողները:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն
«Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանց
Աղբյուրը՝ Իրավաբան.net