Սահմանադարական դատարանի մարտի 5-ին աշխատակարգային որոշումների համաձայն՝ ՍԴ-ն քննության ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա’ «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:
ՍԴ-ն որոշման համաձայն գործերը միավորվել են և կքննվեն ՍԴ-ի նույն նիստում:
Միավորված գործի դատաքննությունը կսկսվի մարտի 11-ին’ ժամը 10-ին և կանցկացվի բանավոր ընթացակարգով:
Միավորված գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:
ՍԴ-ն, որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ հարակից պատասխանողներ’ ՀՀ դատախազությանն և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net