ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կալանավորվեց

Քիչ առաջ Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ ացկացվող դռնփակ դատական նիստի ընթացքում, բավարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց, երկամսյա կալանք կիրառելու ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդությունը:

էպոսագետ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

Իրավաբան.net-ին հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, Վարդան Սեդրակյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել ցուցմունքներ տալուց:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել