Նիցցայի հանրահայտ լողափերից մեկում ծխելն արգելված է

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հանրահայտ լողափերից մեկում` La plage du Centenaire-ում, օրենքն արգելում է ծխել ժամը` 09:00-ից մինչև 20:00-ն:

Պետք է նշել, որ օրենքը թույլատրում է ծխել Նիցցայի այլ լողափերում, և արգելքը վերաբերում է միայն վերը նշված լողափին:

Տեղական իշխանությունները չեն տուգանում ծխողներին, քանի դեռ օրենքի վերաբերյալ ցուցատախտակ չի տեղադրվել լողափում, որից հոտո միայն օրենքը խախտողները կտուգանվեն 35 Եվրոյի փոփով:

Հայաստանում ծխելն արգելվում է`
1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում.
2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում.
3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում.
4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.
5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել