Ռուբեն Մելիքյանը` ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների մասին

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո մինչև 2011 թվականը ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 30 վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ 2012-ին` 16: Մի շարք վճիռներ նույնաբնույթ խախտումների մասին են և այդ օրենսդրական բնույթ կրող բացերն արդեն վերացված են: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը:

«Այն խախտումները, որոնք ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել են հատկապես 2012 թվականին 2005-2006-2007 թվականներին տեղի ունեցած խախտումների մասին է, որն արդեն մեր իրավապահ համակարգն մեծ մասամբ կարգավորել է: Մասնավորապես` ամենատարածված խախտումը Քրեական դատավարության գործող օրենսգրքով նախատեսված Եվրոպական Կոնվենցիային, ինչպես պարզվեց, չհամապատասխանող այն իրավիճակն է, երբ գործն ուղարկվում է դատարան, կալանքի ժամկետը իրավունքի ուժով կասեցվում է: Եվրոպական դատարանը գտել էր, որ դա Կոնվենցիային չի համապատասխանում, որովհետև այդ դեպքում անձը ոչ թե դատական որոշման հիման վրա է կալանքի տակ մնում, այլ օրենքի ուժով: Բայց մինչև Եվրոպական դատարանի վճռի կայացումն էլ 2009 թվականին մեր Վճռաբեկ դատարանն իր նախադեպով այս խնդիրն արդեն լուծել էր, և հիմա մենք նախապատրաստում ենք Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ, որտեղ արդեն օրենսդրական մակարդակով այդ խնդիրը լուծելու ենք»,- Ռուբեն Մելիքյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել