Երթևեկության կարգը բնակելի գոտում

Բնակելի գոտին կառուցապատված տարածք է, որի մուտքն ու ելքը նշված են «Բնակելի գոտի» և «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով:

Բնակելի գոտում հետիոտների երթևեկությունը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Բնակելի գոտուց դուրս գալիս վարորդները պետք է ճանապարհը զիջեն երթևեկության մյուս մասնակիցներին:

Բնակելի գոտիներում արգելվում են`
1) ուսումնական վարումը.
2) միջանցիկ երթևեկությունը.
3) կայանելը` աշխատող շարժիչով.
4) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:

Վերը նշված պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք նշված չեն «Բնակելի գոտի» ճանապարհային նշանով, սակայն ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել