Հայկական շուկայի «Զանգակ» անվանումով պաղպաղակների փաթեթն ապօրինի օգտագործվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արմեն Կ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Արմեն Կ.-ն մեղադրվում է նրանում, որ լինելով տնօրեն «Արմսվիթ» ՍՊԸ-ում` 2012թ. հունիսի 10-ից մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում 02.01.2011թ. որպես հեղինակ և իրավատեր գրանցված Վարշամ Ղ.-ի արտոնագրային իրավունքի օբյեկտ հանդիսացող մեկանգամյա օգտագործման սննդային արտադրատեսակի փաթեթ արդյունաբերական նմուշը որպես իր կողմից արտադրվող և իրացվող «Զանգակ» անվանումով պաղպաղակների փաթեթ ապօրինի օգտագործելու միջոցով խախտել է Վարշամ Ղ.-ի արտոնագրային իրավունքը:

Գործով մեղադրյալ Արմեն Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել