– Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը ուժը պահպանում է մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:
Նշենք նաև, որ լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը: Սակայն լիազորագրի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:
Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net