Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց:
ՀՀ նախագահն առաջարկել է, որ գալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բոլորը ողջունեցին և դրական գնահատեցին այդ որոշումը, այլ առաջադրումներ չեղան, նախագահ Սարգսյանի առաջարկն ընդունվեց միաձայն»,- լրագրողների հանդիպմանը նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net