Հետաքրքիր փաստ է, որ Ֆրանսիան զինանշան չունի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` ունի, բայց չի գործածում` համարելով այն բուրժուական և հին:
Դրա փոխարեն ֆրասիացիներն ունեն երկու խորհրդանիշ` կին և աքլոր:
Կինը, որին ֆրանսիացիները Մարիաննա են անվանում, դարձել է Ֆրանսիայի խորհրդանիշը 1792 թվականին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշմամբ պետության կնիքի վրա հայտնվեց կնոջ պատկեր:
70-ական թվականներին Մարիաննան դադարեց ֆրանսիացիների անդեմ հավաքական կերպար լինելուց:
Ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի կոմիտեն նոր դիրեկտիվ ընդունեց, որով սահմանվեց, որ ֆրանսիացիների կանացի կերպարով խորհրդանիշը պետք է իրական դիմագծեր ունենա և այնպիսի դիմագծեր, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի ճանաչի նրան: Այլ կերպ ասած` Մարիաննային պետք է մարմնավորեր ամենահայտնի և գեղեցիկ ֆրանսուհին:
Այս օրվանից սկասած մի շարք ֆրանսիացի դերասանուհիներ և մոդելներ մարմնավորում են Մարիաննային:
Տարբեր տարիների Մարիաննայի մարմնավորել են Բրիդջիդ Բարդոն, Լետիցիա Կաստան և այլոք:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը բնավ էլ կին չէ, բայց այն Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:
Աղբյուրը` Իրավաբան.net