2013 թվականի փետրվարի 28-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը` Արդարադատության խորհուրդը որոշեց` հաստատել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի նոր կազմը` Ա. Խաչատրյան – դատավոր, Կ. Բաղդասարյան – դատավոր, Գ. Բադիրյան- իրավաբան-գիտնական:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվեց 2013 թվականի մարտի 2-ից մինչև 2014 թվականի մարտի 2-ը:
Տեղեկացնում են ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net