Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սիսակ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հուլիսի 12-ին` ժամը 02:00-ից 03:00-ը ընկած ժամանկահատվածում, Կոտայք գյուղի Աստղաբերդ կոչվող սարատեղում մտել է Լիաննա Մ.-ի վագոն-տնակ և վերջինիս կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Լիաննա Մ.-ն դիմադրություն է ցուցաբերել, թեյի բաժակով հարվածել է նրա գլխին, փախել տնակից ու վայր ընկել տնակի դիմաց: Այնուհետև Սիսակ Մ.-ն մոտեցել է Լիաննա Մ.-ին, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել:
Մեղադրյալի նկատմամբ խափամնան միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net