Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռազմիկ Ս.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 00:00-ի սահմաններում, Երևանի «Նաիրի» մարզադաշտի հարակից մայթեզրին հանդիպելով ՌԴ քաղաքացի Կարեն Կ.-ին ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար հափշտակելու դիտավորությամբ բռնելով ձեռքը, մարդաշատ վայրից նրան հեռացրել է «Նաիրի» մարզադաշտի և Բագրատունյաց թիվ 2/22 հասցեում գտնվող հյուրանոցի միջև ընկած ամայի տարածք, որտեղ վախ առաջացնելու նպատակով ներկայացել է որպես այդ տարածքի «հսկող», ցուցադրել է մարմնի դաջվածքները, ապա որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով Կարեն Կ.-ից հափշտակել է 134.000 ՀՀ դրամ գումար՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net