Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում են քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում։

Այսպիսով․

քաղաքացիներն ունեն`

1) բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.

2) շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.

3) պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

4) սանիտարական կանոնների խախտման հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիները պարտավոր են`

1) հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության և հիգիենիկ դաստիարակության մասին.

2) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.

3) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների և պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.

4) մասնակցել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել