Հրապարակված ստեղծագործության վերափոխումը օրենքով չի արգելվում

ՀՀ օրենդրությամբ սահմանված է ստեղծագործության ազատ օգտագործումը: Ստեղծագործության ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը: Ստեղծագործության ազատ օգտագործմամբ թույլատրվում է նաև հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե այն վերափոխվում է պարոդիայի (ծաղրագրության) կամ ծաղրանկարի՝ պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել