Անձնագրային և վիզաների վարչության պետը՝ անձնագրերի և ընտրության մասնակցության մասին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե չունի հաշվառում ՀՀ հասցեով կամ սեփականատերը հանել է հաշվառումից, ապա կարող է մինչև նոյեմբերի 29 դիմել ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար:

Նշենք նաև, որ եթե անձնագրի ժամկետը լրացել է, սակայն անձի տվալները կան ընտրողների ցուցակում, այդ անձնագրով կարող է մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ սովորական անձնագիրը փոխանակման ներկայացնելիս նորը տրվում է 5-րդ աշխատանքային օրը: Օրինակ, եթե դիմում եք երկուշաբթի կստանաք հաջորդ երկուշաբթի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել