Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքի 2018 թվականի դրույքաչափերին, որոնք գործում են հունվարի 1-ից:
Նշենք, որ նախարարությունը հնարավորություն է տալիս նաև առցանց վճարել ստորև ներկայացված ծառայությունների համար:
| № | Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների անվանումը | Դրույքաչափ | ||||
|---|---|---|---|---|---|---|
| ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո | ՌԴ ռուբլի | ![]() |
||
|
ՄԱՍ 1. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||||
|
1. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
||||||
| 1.1 | ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ֏65,000 | $135 | €119 | ₽8,000 | Վճարել |
| 1.2 | 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ֏30,000 | $62 | €55 | ₽3,700 | Վճարել |
| 1.3 | Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ֏65,000 | $135 | €119 | ₽8,000 | Վճարել |
| 1.4 | 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ֏30,000 | $62 | €55 | ₽3,700 | Վճարել |
| 1.5 | Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 1.6 | Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար | ֏20,000 | $41 | €37 | ₽2,500 | Վճարել |
| 1.7 | ՀՀ վերադարձի վկայական տալու համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ | ֏30,000 | $62 | €55 | ₽3,700 | Վճարել |
| 1.8 | Ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի վկայական տալու համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 1.9 | ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ՀՀ վերադարձի վկայական տալու համար | Անվճար | Անվճար | Անվճար | Անվճար | |
| 1.10 | Հյուպատոսական հաշվառման վերցնելու համար | Անվճար | Անվճար | Անվճար | Անվճար | |
| 1.11 | Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար | Անվճար | Անվճար | Անվճար | Անվճար | |
|
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ |
||||||
| 2.1 | ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք | ֏3,000 | $6 | €5 | ₽400 | Վճարել |
| 2.2 | ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք | ֏15,000 | $31 | €27 | ₽2,000 | Վճարել |
| 2.3 | ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք | ֏20,000 | $41 | €37 | ₽2,500 | Վճարել |
| 2.4 | ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք | ֏40,000 | $83 | €73 | ₽4,800 | Վճարել |
| 2.5 | ՀՀ պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար | Անվճար | Անվճար | Անվճար | Անվճար | |
| 2.6 | ՀՀ դիվանագիտական արտոնագիր տալու համար | Անվճար | Անվճար | Անվճար | Անվճար | |
| 2.7 | ՀՀ մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար / չվերադարձվող պետական տուրք | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 2.8 | ՀՀ բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք | ֏18,000 | $37 | €33 | ₽2,200 | Վճարել |
|
3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ |
||||||
| 3.1 | Մահվան պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը | Անվճար | Անվճար | Անվճար | Անվճար | |
| 3.2 | Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը | ֏5,000 | $10 | €9 | ₽600 | Վճարել |
| 3.3 | Ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը | ֏20,000 | $41 | €37 | ₽2,500 | Վճարել |
| 3.4 | Ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը | ֏25,000 | $52 | €46 | ₽3,000 | Վճարել |
| 3.5 | Ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը | ֏120,000 | $249 | €220 | ₽14,500 | Վճարել |
| 3.6 | Սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը | ֏20,000 | $41 | €37 | ₽2,500 | Վճարել |
| 3.7 | Ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը | ֏45,000 | $93 | €82 | ₽5,500 | Վճարել |
| 3.8 | Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար | ֏30,000 | $62 | €55 | ₽3,700 | Վճարել |
| 3.9 | Հյուպատոսական հիմնարկում պահվողՔԿԱԳ ակտերի հիման վրա կրկնակի վկայական տալու համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
|
4. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||||
| 4.1 | Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար | ֏30,000 | $62 | €55 | ₽3,700 | Վճարել |
| 4.2 | Այլ լիազորագրերի վավերացման համար | ֏15,000 | $31 | €27 | ₽2,000 | Վճարել |
| 4.3 | Պայմանագրերի նոտարական վավերացման համար | ֏25,000 | $52 | €46 | ₽3,000 | Վճարել |
| 4.4 | Փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 4.5 | Փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 4.6 | Փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ֏15,000 | $31 | €27 | ₽2,000 | Վճարել |
| 4.7 | Անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ֏7,000 | $15 | €13 | ₽1,000 | Վճարել |
| 4.8 | Քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար | ֏15,000 | $31 | €27 | ₽2,000 | Վճարել |
| 4.9 | Ստորագրության իսկության վավերացման համար | ֏7,000 | $15 | €13 | ₽1,000 | Վճարել |
| 4.10 | ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար | ֏15,000 | $31 | €27 | ₽2,000 | Վճարել |
| 4.11 | Կտակների վավերացման համար | ֏15,000 | $31 | €27 | ₽2,000 | Վճարել |
| 4.12 | ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 4.13 | Ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար՝ ամսական | ֏5,000 | $10 | €9 | ₽600 | Վճարել |
| 4.14 | Ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը և այլ արժեքները պահպանելու համար՝ ամսական | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 4.15 | Այլ նոտարական ծառայությունների համար | ֏7,000 | $15 | €13 | ₽1,000 | Վճարել |
|
5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ |
||||||
| 5.1 | Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար’ ֆիզիկական անձանցից | ֏5,000 | $10 | €9 | ₽600 | Վճարել |
| 5.2 | Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար’ իրավաբանական անձանցից | ֏15,000 | $31 | €27 | ₽2,000 | Վճարել |
|
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||||
| 6.1 | ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք ձեւակերպելու համար | ֏25,000 | $52 | €46 | ₽3,000 | Վճարել |
| 6.2 | Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ձեւակերպելու համար | ֏25,000 | $52 | €46 | ₽3,000 | Վճարել |
| 6.3 | Քաղաքացիության մասին տեղեկանք ձևակերպելու համար | ֏25,000 | $52 | €46 | ₽3,000 | Վճարել |
| 6.4 | Հարցման հիման վրա ձևակերպվող այլ տեղեկանքներ | ֏25,000 | $52 | €46 | ₽3,000 | Վճարել |
| 6.5 | Քաղաքացու կողմից ներկայացված կամ դիվանագիտական ներկայացուցչության արխիվում պահվող փաստաթղթերի, ինչպես նաև իրավական ակտերի հիման վրա ձևակերպվող տեղեկանքներ | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 6.6 | Առանց հարցման այլ տեղեկանքներ ձևակերպելու համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
| 6.7 | Մատուցվող ծառայության կամ իրականացվող գործողության շրջանակում տեղեկանք ձեւակերպելու համար | Անվճար | Անվճար | Անվճար | Անվճար | |
| 6.8 | Փաստաթղթեր պահանջելու և դրանք դիմողին հանձնելու համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
|
7. ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
||||||
| 7.1 | Այլ ծառայությունների համար | ֏10,000 | $21 | €18 | ₽1,200 | Վճարել |
|
ՄԱՍ 2. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼԸ |
||||||
| 8.1 | ՀՀ քաղաքացիություն ստանալու համար | ֏1,000 | $2 | €2 | ₽200 | Վճարել |
| 8.2 | ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար | ֏25,000 | $52 | €46 | ₽3,000 | Վճարել |
|
ՄԱՍ 3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
||||||
| 9.1 | ՀՀ֊ում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար | ֏150,000 | $311 | €275 | ₽18,200 | Վճարել |
| 9.2 | Կորցրածի փոխարեն նոր ՀՀ հատուկ անձնագիր տալու համար | ֏75,000 | $155 | €137 | ₽9,100 | Վճարել |
Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
Պետական տուրքի սակագները արտարժույթով հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:
Էլեկտրոնային վճարումների աջակցման կենտրոն
Էլ. փոստի հասցե` [email protected]



