Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելն առաջացնում է տուգանքի նշանակում` 30.000 ՀՀ դրամի չափով:
Սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 ՀՀ դրամի չափով:
Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 ՀՀ դրամի չափով:
Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 ՀՀ դրամի չափով:
Առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ փրկարարական միջոցների քանակից ավելի թվով ուղևորներ տեղափոխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 ՀՀ դրամի չափով:
Լողամիջոցներում հրդեհային անվտանգության սահմանված կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 ՀՀ դրամի չափով: