Ի՞նչ տեղեկություններ է պարունակում պրոբացայի շահառույի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու զեկույցը

Պրոբացիայի մասին» ՀՀ Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է թե ինչ տեղեկություններ է պարունակում պրոբացայի շահառույի վերաբերյալ զեկույցը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու հետ կապված:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցը տրամադրում է պատժի կրման վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին), դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույց տրամադրում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան դատարանի դատական տարածքում գտնվող կամ պատժի կրման վայրի տարածքային մարմինը:

Զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի շահառուի՝

  1. անունը, ազգանունը, հայրանունը.
  2. ծննդյան օրը, ամիսը, տարին.
  3. անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.
  4. աշխատունակությունը, աշխատանքային ստաժը և զբաղմունքի տեսակը.
  5. կրթությունը.
  6. առողջական վիճակը.
  7. սոցիալական, գույքային դրությունը.
  8. ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
  9. բնակության մշտական վայրի առկայությունը.
  10. որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
  11. արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.
  12. իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
  13. քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին.
  14. ուղղմանը և վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ.
  15. այլ հանգամանքներ:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցի կազմման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել